Author Archives: Daphne Armenia

«Թատրոնն իմ երազանքն էր, որի համար ես պատրաստ էի դեմ գնալ ամբողջ աշխարհին». Վահան Բադալյանը՝ երազանքները կյանք բերողը

Ձեզ տարբեր մարդիկ տարբեր ժամանակներում կասեն՝ մի լուրջ գործով զբաղվիր: Կամ դուք կհետևեք նրանց խորհրդին ու կկորցնեք ձեզ, գուցե լավ էլ վաստակեք, կամ դուք համառ ու պինդ կգտնվեք, թափ կտաք ձեր ուսերին նստած ու ձեր փոխարեն որոշում կայացնող հանրույթին ու ձեզ հնարավորություն կտաք երազել»,- նշում է Վահան Բադալյանը:

Read more

«Պատերազմն ինձ սովորեցրել է սիրել՝ այս պահին, առանց պայմանների». բժշկուհի Մանյան՝ երկրի, կրակի և երկնքի արանքում

…զրահաբաճկոնս 17 կիլոգրամ էր՝ անտանելի ծանր, այնքան, որ ինձ թվում էր՝ բոլորի դարդերը շալակած նստած էի: Մի օր հոգնատանջ, հալից ընկած էի, չէի կարողանում այդ ծանրության տակ շարժվել, երբ մեր ռադիոլոգներից մեկը եկավ, թեթև վերցրեց վրայիցս ու գնաց: Այս պատմությունը եթե առանց նախաբանի պատմեմ, կասեն՝ հա, հետո՞ ինչ

Read more

«Ես ինձ հրամայեցի ապրել այն ժամանակ, երբ ապրելու շանս չունեի». Տիտանը՝ կյանքը սիրող ռազմական բժիշկը

Կռվում, երբ մահը ռեալ է ավելի, քան երբևէ, մեկ է, բժիշկ ես, ու չկա կյանքից ավելի կարևոր բան՝ մարդու կյանքը գերագույն արժեք է: Ու երբ դու փրկում ես մարդուն, քո գործն արել ես, մահվան բերանից հետ ես բերել, բայց չես կարող տեղանքից հանել, չգիտեմ՝ դրանից դաժան ի՞նչ կարող է լինել:

Read more

«Այո՛, ես «կանաչ ձեռնափայտ եմ նետել» մարտահրավերներին». Անուշը՝ կարծրատիպեր կոտրող աղջիկը՝ Վանաձորից

Բայց եթե անդադար լացեմ ու ընկճվեմ, ասեմ՝ վա՜յ, Անո՛ւշ, ախր ինչո՛ւ հենց դու, ախր էսպես, ախր էնպես, ոչ մի բանի չեմ հասնելու: Այո՛, ես կարողանում եմ ծիծաղել: Զվարճացնելով էլ կարելի է պատմել լուրջ խնդիրների մասին

Read more

«Եթե որոշել ես օգնել մարդկանց, պատրաստ եղիր, որ քեզ ատելու են». Զարուհի Հովհաննիսյանը՝ պարտվածներին սիրողը

Հասարակությունը չի ներում նրանց, ովքեր ուզում են օգնել մարդկանց։ Հասարակությունը չի ուզում, որ դու մարդուն օգնես, որովհետև այդ նույն հասարակության կառուցվածքում, անգամ ամենափոքր մոդելներում՝ միջանձնային, ընտանեկան հարաբերությունների մեջ, մարդիկ պատանդներ են:

Read more

«Երջանի՞կ չես, փոխի՛ր կյանքդ»․ Իրինա Թովմասյանը՝ տիտղոսներին չենթարկվողը

Չկա ոչ մի կանոն կամ չափանիշ, որին արժի ենթարկվել, եթե դա քեզ երջանկություն չի պարգևում։ Ինքդ պետք է սահմանես քո բոլոր կանոններն ու արժեքները, որովհետև միակ մարդը, որին դու հաշվետու ես քո արարքների կամ դրանց բացակայության համար, միայն ինքդ ես:

Read more

«Հասկացա՝ եթե մտածեմ անցյալի մասին, ոտքի չեմ կանգնի, իսկ ես ուժեղ եմ, ես չեմ հանձնվում». Հռիփսիմե Խուրշուդյանը՝ ցավից՝ հաղթանակ

Հռիփսիմեն գիտի, որ կյանքը սպորտում չափազանց կարճ է։ Ափսոսում է այն 6 տարին, որ խլեցին իրենից։ Ասում է՝ եթե իրեն մի հնարավորություն տրվեր ինչ-որ բան փոխելու, կուզեր կրկին 20 տարեկան լինել, որ կարողանար հնարավորինս երկար վայելել սպորտը:

Read more

«Ես ընտրում եմ չհանձնվելը». Անի Սամսոնյանը՝ քաղաքականության սպիտակ ագռավը 

Հայաստանում տղամարդկանց կարելի է ամեն բան, կանանց՝ հատկապես քաղաքականության մեջ, ոչինչ։ Տղամարդիկ կարող են ունենալ զուգահեռ կյանքեր, և դա երբեք քննարկման առարկա չի դառնա հանրության կողմից, մինչդեռ կանայք մեղավոր են ամեն պարագայում՝ ամուսնացած լինելու, ամուսնալուծվելու, չամուսնանալու դեպքում

Read more

«Երկնքում զգում ես՝ կյանքդ բառի բուն իմաստով քո ձեռքերում է»․ Դիանա Սահակյան՝ բժիշկը, որ դարձավ Հայաստանի առաջին կին օդաչուն

Վախենալ պետք չէ, ուղղակի պետք է հիշել, որ դու պատասխանատու ես ոչ միայն քո, այլև ինքնաթիռում և դրա տակ՝ երկրի վրա, գտնվող մարդկանց կյանքի համար

Read more

«Ամենամեծ ծուղակն այն է, որ մեզ թվում է՝ մեզ կսիրեն, եթե ավելի գեղեցիկ լինենք». Լիլիթ Բասյանը՝ ալեկոծությունից ինքնավստահություն

«Ես այսօր հաշտ եմ ինձ հետ, գիտեմ՝ երկրի ու երկնքի միջև ճիշտ իմ տեղում եմ, մարմնում, որն իմն է ու սիրելի, բացարձակ երջանկության մեջ: Հիմա գիտեմ՝ իմ հաղթանակը ես եմ, այնպիսին, ինչպիսին կամ»,– ասում է Լիլիթը։

Read more
« Older Entries