Author Archives: Daphne Armenia

«Մի կյանք ունենք և մենք ենք որոշում՝ լինել զոհ, թե հաղթող». Արուսիկ Մկրտչյան

«Դա միակ դեպքն էր, երբ ես մտածում էի հանրային կարծիքի մասին՝ լռեցնելով ներքին ձայնս: Ու հիմա գիտեմ՝ դա կլինի նաև վերջին դեպքը, որովհետև երբեք չի կարելի թույլ տալ, որ քեզ զոհաբերեն: Մեր հերթական բաժանության ժամանակ ծանոթներիցս մեկն ասաց՝ սերը պետք է հեշտ լինի: Այդ միտքը մինչև հիմա ինձ հետ է, որովհետև, իրոք, սերը, որի պահպանման համար դու անընդհատ ստիպված ես ջանք գործադրել, տանջվել, դատապարտված է»,- ասում է Արուսիկը:

Read more

«Ամաչում էի ինքս ինձնից, որ թույլ եմ տվել կործանել երազանքներս, բայց հետո հիշեցրի ինքս ինձ՝ ուժեղ ես, կարող ես». Աննա Ավակովան՝ ֆիթնես բիկինիի դափնեկիր

Չէի կարողանում նայել հայելուն, մարզասարքերին, ամաչում էի ինքս ինձնից, որ թույլ եմ տվել կործանել երազանքներս։ Աշխատանքի վերադառնալն անհնար էր՝ համավարակի տարածման պատճառով։ Բայց հետո ինձ հավաքեցի, հիշեցրի ինքս ինձ՝ ուժեղ ես, կարող ես

Read more

Այդ պահին հասկացա՝ ոչ մեկին երբեք իրավունք չեմ տալու ոտք դնել երազանքներիս վրա, այդպես էլ անում եմ․ Քրիստինե Հովսեփյան` դհոլի թագուհին

Դհոլը ձեռքին փոքրիկ աղջկան երթուղայինում հաճախ էին ավելորդ հետաքրքրությամբ նայում, հարցնում՝ ի՞նչ գործ ունես, դհոլն աղջկա գործ չէ: Այդ տարիքում, իհարկե, նեղանում էր, բայց թույլ չէր տալիս, որ կողքի կարծիքներն ազդեն իր վրա:

Read more

Sweet as honey, salty as tears: starting a better life from scratch. Inna Sargsyan / DAPHNE 

It’s hard now, very hard. We have to start our lives from scratch for the second time. But there are people who have lost a lot more. I’m not afraid of starting from zero, because that’s another starting point. We have always started all over again. I will do that this time too, of that I’m sure.

Read more

«Ես Ատլասն եմ, որ իր ուսերին է պահում իր ստեղծած աշխարհը, ու որքան էլ դժվար լինի, չեմ կարող թույլ տալ, որ այն փլուզվի»․ Մարիամ Մուղդուսյան / ԴԱՓՆԵ

Պարզվեց, որ վահանաձև գեղձի քաղցկեղ ունեմ։ Հորս էլ ենք քաղցկեղից կորցրել։ Սկզբում այդ բառը ինձ սարսափեցրեց, ես անգամ ինքնասպանության մտքեր ունեի։ Ես չէի վախենում մահից, բայց վախենում էի հիվանդ լինելուց։ Մահվան նկատմամբ վերաբերմունքս շատ բնական է, բայց հիվանդության նկատմամբ ես չունեմ նույն հանդուրժողականությունը։ 

Read more

Այն, ինչ դարձել եմ, դարձել եմ ոչ թե ի հեճուկս անհաջողությունների, այլ՝ դրանց շնորհիվ․ Իրինա Հովհաննիսյան / ԴԱՓՆԵ

Հարկադրված վաղ ամուսնությունը, առաջնեկի կորուստը, առողջական խնդիրներ ունեցող որդու ծնունդը, ամուսնալուծությունն ու դրան հաջորդած բոլոր բարդությունները Իրինան համարում է ոչ թե դժբախտություն, այլ իրեն կռող, ուժեղ դարձնող փորձություններ:

Read more

Մեղրի պես քաղցր, արցունքի պես աղի. զրոյից սկսելով ավելի լավ կյանքը. Իննա Սարգսյան / ԴԱՓՆԵ

Մենք երկրորդ անգամ ստիպված ենք մեր կյանքը զրոյից սկսել: Բայց կան մարդիկ, որոնք շատ ավելին են կորցրել: Ես չեմ վախենում զրոյից, որովհետև դա էլ կետ է, որից կարելի է սկսել: Մենք միշտ էլ զրոյից ենք սկսել: Ես այս անգամ էլ եմ սկսելու, վստահ եմ: Հադրութում թողած մեր տնից լավն այստեղ եմ կառուցելու:

Read more
« Older Entries Recent Entries »