Tag Archives: arm

«Այո՛, ես «կանաչ ձեռնափայտ եմ նետել» մարտահրավերներին». Անուշը՝ կարծրատիպեր կոտրող աղջիկը՝ Վանաձորից

Բայց եթե անդադար լացեմ ու ընկճվեմ, ասեմ՝ վա՜յ, Անո՛ւշ, ախր ինչո՛ւ հենց դու, ախր էսպես, ախր էնպես, ոչ մի բանի չեմ հասնելու: Այո՛, ես կարողանում եմ ծիծաղել: Զվարճացնելով էլ կարելի է պատմել լուրջ խնդիրների մասին

Read more

«Եթե որոշել ես օգնել մարդկանց, պատրաստ եղիր, որ քեզ ատելու են». Զարուհի Հովհաննիսյանը՝ պարտվածներին սիրողը

Հասարակությունը չի ներում նրանց, ովքեր ուզում են օգնել մարդկանց։ Հասարակությունը չի ուզում, որ դու մարդուն օգնես, որովհետև այդ նույն հասարակության կառուցվածքում, անգամ ամենափոքր մոդելներում՝ միջանձնային, ընտանեկան հարաբերությունների մեջ, մարդիկ պատանդներ են:

Read more

«Երջանի՞կ չես, փոխի՛ր կյանքդ»․ Իրինա Թովմասյանը՝ տիտղոսներին չենթարկվողը

Չկա ոչ մի կանոն կամ չափանիշ, որին արժի ենթարկվել, եթե դա քեզ երջանկություն չի պարգևում։ Ինքդ պետք է սահմանես քո բոլոր կանոններն ու արժեքները, որովհետև միակ մարդը, որին դու հաշվետու ես քո արարքների կամ դրանց բացակայության համար, միայն ինքդ ես:

Read more

«Հասկացա՝ եթե մտածեմ անցյալի մասին, ոտքի չեմ կանգնի, իսկ ես ուժեղ եմ, ես չեմ հանձնվում». Հռիփսիմե Խուրշուդյանը՝ ցավից՝ հաղթանակ

Հռիփսիմեն գիտի, որ կյանքը սպորտում չափազանց կարճ է։ Ափսոսում է այն 6 տարին, որ խլեցին իրենից։ Ասում է՝ եթե իրեն մի հնարավորություն տրվեր ինչ-որ բան փոխելու, կուզեր կրկին 20 տարեկան լինել, որ կարողանար հնարավորինս երկար վայելել սպորտը:

Read more

«Ես ընտրում եմ չհանձնվելը». Անի Սամսոնյանը՝ քաղաքականության սպիտակ ագռավը 

Հայաստանում տղամարդկանց կարելի է ամեն բան, կանանց՝ հատկապես քաղաքականության մեջ, ոչինչ։ Տղամարդիկ կարող են ունենալ զուգահեռ կյանքեր, և դա երբեք քննարկման առարկա չի դառնա հանրության կողմից, մինչդեռ կանայք մեղավոր են ամեն պարագայում՝ ամուսնացած լինելու, ամուսնալուծվելու, չամուսնանալու դեպքում

Read more

«Երկնքում զգում ես՝ կյանքդ բառի բուն իմաստով քո ձեռքերում է»․ Դիանա Սահակյան՝ բժիշկը, որ դարձավ Հայաստանի առաջին կին օդաչուն

Վախենալ պետք չէ, ուղղակի պետք է հիշել, որ դու պատասխանատու ես ոչ միայն քո, այլև ինքնաթիռում և դրա տակ՝ երկրի վրա, գտնվող մարդկանց կյանքի համար

Read more

«Ամենամեծ ծուղակն այն է, որ մեզ թվում է՝ մեզ կսիրեն, եթե ավելի գեղեցիկ լինենք». Լիլիթ Բասյանը՝ ալեկոծությունից ինքնավստահություն

«Ես այսօր հաշտ եմ ինձ հետ, գիտեմ՝ երկրի ու երկնքի միջև ճիշտ իմ տեղում եմ, մարմնում, որն իմն է ու սիրելի, բացարձակ երջանկության մեջ: Հիմա գիտեմ՝ իմ հաղթանակը ես եմ, այնպիսին, ինչպիսին կամ»,– ասում է Լիլիթը։

Read more

«Միշտ հիշել եմ մորս խոսքը՝ երբեք կանգ չառնել ճանապարհի կեսին, ու գնացել եմ առաջ».  Մոնիկան՝ դժվար կյանքից գեղեցկության թագուհի 

Ինձ համար իմ արժեքները միշտ շատ հստակ են եղել․ ապրել այնպես, որ հայրս ինձնով հպարտ լինի։ Կարծում եմ՝ մայրիկից հեռու, միայնակ կյանքը ևս օգնել է ինձ, որովհետև հասկանում էի, որ ես՝ առավել քան մյուսները, իրավունք չունեմ շեղվելու իմ սկզբունքներից

Read more

«Պարտությունը կարող է կոտրել, բայց կարող է նաև ամենամեծ հաղթանակի ծնողը դառնալ․ որոշողը դու ես»․ Վերա Հովհաննիսյան

«Ինձ համար պարտությունը նման է պարսատիկով հարվածելուն․ որքան ուժեղ ես ձգում ռետինը, այնքան հարվածդ հուժկու է լինում։ Պարտությունը պետք է այդպես ընկալել՝ որպես հետքայլ, որն անում ես առաջ սլանալու համար ուժ հավաքելու նպատակով»,- ասում է Վերան, որի կյանքն առաջին հայացքից նման է իր պատրաստած տորթերին՝ հեքիաթային գեղեցկությամբ ու անկշռելի քաղցրությամբ։ 

Read more

«Պետք է դնել նպատակներ, աշխատել ու հասնել դրանց». Անժելան՝ առողջ սննդի հայտնի սրճարանի տիրուհին

Առաջին հերթին կոտրեցի կարծրատիպը, որ առողջ սնվելը կարող է համեղ լինել: Երկրորդը՝ որ մայր լինելով՝ կարող ես մեծ հաջողությունների հասնել և ստեղծել քո աշխատանքը: Եվ, ամենակարևորը՝ որ միշտ ժամանակ կա քեզ համար

Read more
« Older Entries