Category Archives: Ֆոտոպատմություն

«Ես ինձ հրամայեցի ապրել այն ժամանակ, երբ ապրելու շանս չունեի». Տիտանը՝ կյանքը սիրող ռազմական բժիշկը

Կռվում, երբ մահը ռեալ է ավելի, քան երբևէ, մեկ է, բժիշկ ես, ու չկա կյանքից ավելի կարևոր բան՝ մարդու կյանքը գերագույն արժեք է: Ու երբ դու փրկում ես մարդուն, քո գործն արել ես, մահվան բերանից հետ ես բերել, բայց չես կարող տեղանքից հանել, չգիտեմ՝ դրանից դաժան ի՞նչ կարող է լինել:

Read more

«Երկնքում զգում ես՝ կյանքդ բառի բուն իմաստով քո ձեռքերում է»․ Դիանա Սահակյան՝ բժիշկը, որ դարձավ Հայաստանի առաջին կին օդաչուն

Վախենալ պետք չէ, ուղղակի պետք է հիշել, որ դու պատասխանատու ես ոչ միայն քո, այլև ինքնաթիռում և դրա տակ՝ երկրի վրա, գտնվող մարդկանց կյանքի համար

Read more

«Ես սրտումս ատելություն չունեմ. ես հաղթել եմ, որովհետև ներել եմ». Նելլի Շաղբաթյան՝ երջանկության մեջ` կոտրելով որբության շղթան

«Ես ընդամենը յոթ տարեկան էի, երբ քրոջս հետ հայտնվեցինք Վանաձորի մանկատանը։ Այստեղ մեզ բերեց տատս, որը մորս մահից առաջ խոստացել էր մեզ ոչ մի բարեկամի չհանձնել»,- պատմում է Նելլին։

Read more

«Աշխատանքս իմ փրկությունը դարձավ». Մարիամ Մելիքյանը՝ բռնությունից մինչև երջանկություն՝ հավերժ լռության մեջ / ԴԱՓՆԵ

«Ամենօրյա ծեծն ու բռնությունը դարձել էին մեր ամուսնական կյանքի մի մասը: Ծեծվում էի ամեն առիթով ու նաև
անառիթ՝ խանդի հողի վրա, նյարդայնացած պահերին, երբ կամենար: Համբերությանս վերջին կաթիլը դստերս աչքի
առաջ ինձ ծեծելն էր: Դրանից հետո վերցրեցի երեխայիս և գնացի ծնողներիս տուն»,- իր կյանքն է վերհիշում
Մարիամ Մելիքյանը:

Read more

«Չեմ սիրում, երբ ինձ ընկալում են որպես զոհ, ես դժվար ճանապարհ եմ անցել, բայց ես հաղթած կին եմ». Հասմիկ Խաչատրյանը՝ բռնությունից ազատ բիզնես լեդի / ԴԱՓՆԵ

«Չեմ սիրում, երբ ինձ ընկալում են որպես զոհ, ես դժվար ճանապարհ եմ անցել, բայց ես հաղթած կին եմ»,- ասում է Հասմիկ Խաչատրյանը, որի աղմկահարույց պատմությանը ծանոթ են շատ-շատերը:

Read more

«Որքան էլ ցավը մեծ լինի՝ պայքարել, չվախենալ, չստորանալ, գնալ մինչև վերջ». Թագուհի Մանսուրյանը՝ կացնի հարվածներից դեպի կյանքի նոր հորիզոններ / Թագուհի Մանսուրյան / ԴԱՓՆԵ

Աչքերը փայլում են արցունքներից, դիմագծերը՝ դողում, ձեռքերը` ձեռք փնտրում ամուր բռնելու, չհուսահատվելու համար։ Մինչդեռ ամիսներ առաջ է հասկացել. իրեն բաժին ընկած ողբերգությունը մենակ պիտի վերապրի ու հաղթահարի:

Read more