«Աշխատանքս իմ փրկությունը դարձավ». Մարիամ Մելիքյանը՝ բռնությունից մինչև երջանկություն՝ հավերժ լռության մեջ / ԴԱՓՆԵ

«Ամենօրյա ծեծն ու բռնությունը դարձել էին մեր ամուսնական կյանքի մի մասը: Ծեծվում էի ամեն առիթով ու նաև
անառիթ՝ խանդի հողի վրա, նյարդայնացած պահերին, երբ կամենար: Համբերությանս վերջին կաթիլը դստերս աչքի
առաջ ինձ ծեծելն էր: Դրանից հետո վերցրեցի երեխայիս և գնացի ծնողներիս տուն»,- իր կյանքն է վերհիշում
Մարիամ Մելիքյանը: