Monthly Archives: Հունվարի 2019

«Ձեզնից բացի, ոչ մեկը ձեր կյանքը փոխել չի կարող». Ալինա Վարդանյանը՝ ստրկությունից ազատություն / ԴԱՓՆԵ

Ալինան չի ափսոսում անցած 12 տարվա համար, քանի որ այդ ամուսնությունն իրեն պարգևել է երկու հրաշալի աղջիկ։ Փոխարենն ափսոսում է ուշացած պայքարի ու կորցրած ինքնավստահության համար:

Read more

«Դո՛ւ ես անցնելու այդ ամենի միջով, ոչ մեկը չի կարող քո փոխարեն որոշումներ կայացնել». Անի Հայկունին՝ վերածնվածը / ԴԱՓՆԵ

«Քաղցկեղից հետո ես կարծես վերածնված լինեմ, ստեղծվել է մի Անի, որը հիմա շատ ավելի լավ գիտի թե՛ իր ճանապարհը, թե՛ իր նպատակը, թե՛ իր առաքելությունը, և ավելի լավ գիտի գնահատել իր էներգիան, ուժն ու կարողությունները»,- ասում է Անի Հայկունին ու ժպտում:

Read more

«Կյանքը քո ձեռքերում է, դու կարող ես փոխել այն, անհնարին ոչինչ չկա». Լենա Հարությունյանը ՝ հուսահատությունից մինչև հույս տվող / ԴԱՓՆԵ

«Տղաս մեկուկես տարեկան էր, երբ առաջին անգամ բախվեցի իրականությանը: Պարզվեց՝ աուտիզմ ունի: Ինձ շատ մեծ փորձություն էր սպասում կյանքում: Հիասթափվեցի աշխարհից, կյանքից, բարեկամներից, ընկերներից, սեփական մորից ու հորից, անգամ ինքս ինձնից»,- պատմում է Լենա Հարությունյանը, և աչքերն արցունքով են լցվում:

Read more

«Չեմ սիրում, երբ ինձ ընկալում են որպես զոհ, ես դժվար ճանապարհ եմ անցել, բայց ես հաղթած կին եմ». Հասմիկ Խաչատրյանը՝ բռնությունից ազատ բիզնես լեդի / ԴԱՓՆԵ

«Չեմ սիրում, երբ ինձ ընկալում են որպես զոհ, ես դժվար ճանապարհ եմ անցել, բայց ես հաղթած կին եմ»,- ասում է Հասմիկ Խաչատրյանը, որի աղմկահարույց պատմությանը ծանոթ են շատ-շատերը:

Read more

«Կարևորը զոհի կերպարի մեջ չմտնել ու ապրել, քանի դեռ ողջ ես». Վարդինե Գրիգորյան / ԴԱՓՆԵ

Մոր կորստից հետո 10 տարեկան Վարդինեն ստիպված էր ամեն օր միայնակ պայքարել իր իրավունքների համար և հասարակությանն ապացուցել, որ ապրելու իրավունք ունի՝ բոլորին հավասար: Տասնամյակների հեռվից նա հաղթողի հոգեբանությամբ է նայում իր մանկությանն ու անկեղծանում, որ հասել է բարձունքների, որոնց մասին փոքրիկ Վարդինեն չէր էլ կարող երազել:

Read more

«Երբեք հետ չնայեք, չհանդուրժեք բռնությունը, միշտ առաջ գնացեք… Կյանքը պայքար է». Մարիամ Գևորգյան՝ կին, որը հաղթեց / ԴԱՓՆԵ

«Երբեք հետ չնայեք, չհանդուրժեք բռնությունը, միշտ առաջ գնացեք… Կյանքը պայքար է, դուք պետք է պայքարեք». Մարիամ Գևորգյանի այս խոսքերը շատ կանանց կյանք են փոխել, ազատել բռնության ճիրաններից և ապագայի համար նոր դուռ բացել:

Read more

«Որքան էլ ցավը մեծ լինի՝ պայքարել, չվախենալ, չստորանալ, գնալ մինչև վերջ». Թագուհի Մանսուրյանը՝ կացնի հարվածներից դեպի կյանքի նոր հորիզոններ / Թագուհի Մանսուրյան / ԴԱՓՆԵ

Աչքերը փայլում են արցունքներից, դիմագծերը՝ դողում, ձեռքերը` ձեռք փնտրում ամուր բռնելու, չհուսահատվելու համար։ Մինչդեռ ամիսներ առաջ է հասկացել. իրեն բաժին ընկած ողբերգությունը մենակ պիտի վերապրի ու հաղթահարի:

Read more

Սեռական բռնության ենթարկվելուց մինչեւ իրավապաշտպանություն. «Հասկացա, որ իմ իրավունքները միայն ես կարող եմ պաշտպանել» / Լյուսի Աաբդել Ահադ / ԴԱՓՆԵ

«Ամբողջովին քարացել էի, ոնց որ մեռած մարդ լինեի, ու հոգիս դուրս եկած լիներ մարմնիս միջից: Այնքան վատ էի ինձ զգում, որ մտածում էի` ինքնասպան կլինեմ, սենյակի պատուհանից դուրս կգցեմ ինձ: Այդ պահին ոչինչ էլ չէի զգում, ամեն ինչ ջարդվել էր իմ ներսում, ապագա այլևս չկար»,- անցյալն է վերհիշում 28-ամյա Լյուսի Աբդել Ահադը:

Read more
« Older Entries